Մատչելիության հղումներ

Facebook-ի նոր գյուտը՝ «խելացի ակնոց»


Facebook-ի և Ray-Ban-ի ստեղծած առաջին «խելացի ակնոցը»

Facebook ընկերությունը թողարկել է իր առաջին «խելացի ակնոցը»: Դա համարվում է կարևոր քայլ «լրացված իրականություն» ապահովող սարքերի արտադրության ուղղությամբ:

Առաջին տեսակն արտադրվել է Ray-Ban իտալական ընկերության հետ համագործակցությամբ:

Այս ակնոցը թույլ է տալիս լուսանկարել և տեսագրել կարճ հոլովակներ, որոնք հնարավոր է տեղադրել Facebook-ում, Instagram-ում և What’s App-ում:

Բացի այդ, օգտատերը կարող է այդ ակնոցով նաև երաժշտություն և պոդքաստներ լսել և հեռախոսով խոսել:

«Մենք ուզում էինք ստեղծել մի բան, որը ձեզ կընձեռի հենց ձեր տեսանկյունից կադրեր ընտրելու և կիսվելու հնարավորություն: Եթե լավագույն ակնոցն եք ստեղծում, լավագույն ձևն է դրանք տեղավորել մարդկանց կողմից սիրված բրենդի՝ Ray-Ban ընկերության շրջանակի մեջ»,- ասել է Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Տեղեկատվական ոլորտի մյուս հսկաները՝ Amazon-ը, Google-ը, Microsoft-ը և Apple-ը, նույնպես աշխատում են «խելացի ակնոց» ստեղծելու ուղղությամբ: Ենթադրվոում է, որ Facebook-ի «խելացի ակնոցի» գինը կկազմի մոտ 299 դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG