Մատչելիության հղումներ

Մեսսին հավաքականի կազմում խփած գոլերի թվով առաջ անցավ «Ֆուտբոլի արքա» Պելեից


Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, արխիվ

Արգենտինայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման մրցաշարում սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է Բոլիվիայի ընտրանուն:

Այդ խաղում երեք գոլի հեղինակ է դարձել թիմի ավագ, լեգենդար ռմբարկու Լիոնել Մեսսին, ով «հեթ-տրիկի» շնորհիվ ազգային հավաքականի կազմում խփած գոլերի թիվը հասցրել է 79-ի և այդ ցուցանիշով առաջ է անցել «Ֆուտբոլի արքա» բրազիլացի Պելեից: Դա նաև Մեսսիի 7-րդ «հեթ-տրիկն» է հավաքականի կազմում:

Արգենտինայում կորոնավիրուսի սահմանափակումները մեղմել են, և երեկ իշխանությունները երկրպագուներին թույլ են տվել ներկա լինել մարզադաշտում:

Մեսսին արտասվել է, երբ բարձրացրել է Հարավային Ամերիկայի գավաթը, որը թիմը շահել է հուլիսին տեղի ունեցած մրցաշարում:

Արգենտինայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում իր խմբում գրավում է երկրորդ տեղը, առաջին տեղում Բրազիլիան է:

Ի դեպ, Մեսսին 153 խաղում է 79 գոլ խփել հավաքականի կազմում, Պելեն 77 գոլ է խփել 91 խաղում: Երկու լեգենդները միշտ ընդգծված հարգանքով և համակրանքով են խոսում միմյանց մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG