Մատչելիության հղումներ

Եղել ու մնալու եմ Հայաստանի լավագույն բարեկամներից․ Լաքոթ


Եղել ու մնալու եմ Հայաստանի լավագույն բարեկամներից, նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն այսօր ասել է Ֆրանսիայի դեսպանը։

Ժոնաթան Լաքոթը, որ ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, շեշտել է՝ շարունակելու է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման մեջ։

Բարձր գնահատելով դեսպանի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում՝ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար ու երախտագիտական նամակ փոխանցել։

Ավելի վաղ Ժոնաթան Լաքոթը հրաժեշտի հանդիպում էր ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանում ֆրանսիայի նոր դեսպանը Անն Լույոն է։

XS
SM
MD
LG