Մատչելիության հղումներ

Հյուսիսային Մակեդոնիայի կորոնավիրուսային հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհից առնվազն 10 մարդ է մահացել


Առնվազն 10 մարդ է մահացել Հյուսիսային Մակեդոնիայի Տետովո քաղաքի կորոնավիրուսային հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով: Այս մասին հինգշաբթի օրը Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի առողջապահության նախարար Վենկո Ֆիլիպչեն:

«Այս պահին հաստատվել է, որ հրդեհի զոհ է դարձել 10 մարդ, սակայն այս թիվը կարող է աճել», - գրել է Ֆիլիպչեն:

Առողջապահության նախարարը նաև ցավակցություն է հայտնել զոհվածների և վիրավորների ընտանիքներին:

XS
SM
MD
LG