Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյանը կկալանավորվի․ դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը


Դատարանը Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել՝ բավարարելով Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը, «Ազատությանը» փոխանցում են ՀՔԾ-ից։

Հովսեփյանը երեկ էր ձերբակալվել փողերի լվացման, կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու մեղադրանքով:

Ըստ իրավապահների, 68-ամյա Հովսեփյանը, որը 2004-ից դատախազի, ապա Քննչական կոմիտեի նախագահի պաշտոններ է զբաղեցրել, պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք։ Թե ինչ ընկերությունների և գույքի մասին է խոսքը, իրավապահները չեն բացահայտում։

Նախկին գլխավոր դատախազի պաշտպան Գագիկ Խաչիկյանը երեկ հայտարարել է, որ Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում և մարտական է տրամադրված: Այսօր նա տեղեկացրեց, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է «բոլոր հնարավոր եղանակներով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG