Մատչելիության հղումներ

Մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն


Փարիզում, կյանքի 88-րդ տարում այսօր մահացել է հայտնի ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն։ Ֆրանսիական լրատվամիջոցները հիշեցնում են, որ վերջին տարիներին Բելմոնդոյի առողջական վիճակը բավական ծանր էր, դեռ 20 տարի առաջ նա ծանր ինսուլտ էր տարել։

Իր առաջին կինոնկարում Ժան-Պոլ Բելմոնդոն նկարահանվել էր ավելի քան 60 տարի առաջ՝ 1957 թվականին։ Նախորդ դարի 60-ական 80-ական թվականներին նա համարվում էր ֆրանսիական կինոյի առաջին մեծության աստղերից մեկը։

Ընդհանուր առմամբ Բելմոնդոն 80-ից ավելի ֆիլմերում է նկարահանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG