Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր կմրցի Գերմանիայի հետ


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, արխիվ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Շտուտգարտում կմրցի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի հետ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց: Ընտրանին շարունակում է գլխավորել 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի իր ենթախումբը։ Հայաստանի հավաքականը ունի 10 միավոր: Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 9 միավորով, երրորդ տեղում Հյուսիսային Մակեդոնիան է՝ 7 միավորով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ Երևանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG