Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 621-ով, բուժվածներինը՝ 522-ով, գրանցվել է մահվան ևս 12 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 6664 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` ապաքինվածների թիվն ավելացել է 522-ով, գրանցվել է12 մահվան դեպք:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 244 հազար 602 դեպք, որոնցից 228 հազար 736-ն` առողջացած, 4904-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 567 հազար 094 թեստավորում:

XS
SM
MD
LG