Մատչելիության հղումներ

Վենետիկում շարունակվում է միջազգային կինոփառատոնը․Սորենտինոն ներկայացրել է իր նոր ֆիլմը


Վենետիկում շարունակվում է 78-րդ միջազգային կինոփառատոնը։ Երեկ երեկոյան դրա շրջանակներում իր նոր՝ «Աստծո ձեռքը» կոչվող ֆիլմն է ներկայացրել ժամանակակից իտալական կինեմատոգրաֆի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Պաոլո Սորենտինոն։

Ինքնակենսագրական այս ֆիլմի իրադարձությունները ծավալվում են նախորդ դարի 80-ականներին Հարավային Իտալիայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Նեապոլում։ Ֆիլմի անվանումը կրկնում է այդ քաղաքի ֆուտբոլային թիմի՝ «Նապոլիի» երբեմնի առաջատար, լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հայտնի արտահայտությունը, որով նա բնութագրել էր 1986 թվականի աշխարհի առաջնության ընթացքում՝ Անգլիայի հետ հանդիպման ժամանակ խփած իր խիստ վիճահարույց գոլը։

Պաոլո Սորենտինոյի նոր կինոնկարի արտադրությունը ֆինանսավորել է Netflix-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG