Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի մասնագետների հաշվարկներով՝ Ղարաբաղն ականներից մաքրելու համար կպահանջվի13 տարի


Ադրբեջանցի սակրավորները մաքրում են տարածքն ականներից, 25-ը նոյեմբերի, 2020թ․
Ադրբեջանցի սակրավորները մաքրում են տարածքն ականներից, 25-ը նոյեմբերի, 2020թ․

Ղարաբաղն ականներից մաքրելու համար կպահանջվի 13 տարի, հայտարարել է Ադրբեջանի ականազերծման պետական գործակալությունը։

Ադրբեջանցի մասնագետների հաշվարկով՝ վերջին պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում և շրջակա շրջաններում ականապատված է մոտ 14 հազար քառակուսի կիլոմետր։ Դրանք ականազերծելու համար նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է այս տարի բյուջեից 60 միլիոն դոլար տրամադրել։

Պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ ադրբեջանցի սակրավորներին օգնում են թուրք մասնագետները, ինչպես նաև ռուս խաղաղապահները։

XS
SM
MD
LG