Մատչելիության հղումներ

Նյու Օրլեանում «Իդա» փոթորիկի զոհ է դարձել առնվազն մեկ բնակիչ


«Իդա» փոթորիկը Լուիզիանայում, Նյու Օրլեան, 29 օգոստոսի, 2021թ.
«Իդա» փոթորիկը Լուիզիանայում, Նյու Օրլեան, 29 օգոստոսի, 2021թ.

Մեքսիկայի ծոցից Լուիզիանայի նահանգ հասած «Իդա» անվամբ փոթորիկն ավերիչ ազդեցություն է գործել: Նահանգում ուժեղ քամիների և հորդառատ անձրևների հետևանքով արմատախիլ են եղել մեծ թվով ծառեր, ավերվել են էլեկտրասյուները, Նյու Օրլեան քաղաքը հոսանքազրկվել է:

Լուիզիանայի նահանգանիստ Բատոն Ռուժ ավանում ծանր ծառն ընկել է մի տան վրա, ինչի հետևանքով զոհվել է մի 60-ամյա բնակիչ:

«Իդան» այս տարի Միացյալ Նահանգները պատուհասած առաջին խոշոր փոթորիկն է, դրա բերած քամու արագությունը մի քանի հատվածներում հասել է ժամում 240 կիլոմետրի:

16 տարի առաջ «Քեթրին» անվամբ փոթորիկն աննախադեպ ծանր հարված է հասցրել Լուիզիանային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG