Մատչելիության հղումներ

Ավստրիան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին նոր բռնության սրմամբ


Ավստրիայի կանցլերը և Հայաստանի վարչապետը, արխիվ

Ավստրիան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին նոր բռնության սրմամբ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը Հայաստանի վարչապետին վերընտրվելու կապակցությամբ հղած ուղերձում հավաստիացրել է, որ Ավստրիան շարունակելու է աջակցել տարածաշրջանում վստահության կառուցման գործընթացին:

Կառավարության հաղորդմամբ` Սեբաստիան Կուրցը նաև նշել է, որ ներկայում Հայաստանը Ավստրիայի համար կենտրոնական երկրների շարքում է զարգացման քաղաքականության համատեքստում, և ակնկալում են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացում նաև տնտեսական ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG