Մատչելիության հղումներ

Քաբուլի այսօրվա հրթիռակոծության համար նորից պատասխանատվությունը ստաձնել է «Իսլամական պետություն» կառույցը


Թալիբները հավաքվել են հրթիռի հարվածից ոչնչացված մեքենայի մոտ, Քաբուլ, 30 օգոստոսի, 2021թ.

Ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են Քաբուլի օդակայանի ուղղությամբ արձակված մի քանի հրթիռներ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Հրթիռակոծման համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» կառույցը: Օգոստոսի 26-ի ահաբեկչական գրոհից հետո, որի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» կառույցը, և որի հետևանքով սպանվել են մոտ 170 աֆղանստանցի բնակիչներ ու 13 ամերիկացի զինծառայողներ, Միացյալ Նահանգների անօդաչուները երկու հարված են հասցրել «Իսլամական պետության» հետ կապված զինյալների հենակետերին:

Այսօրվա դրությամբ Քաբուլի օդակայանից ինքնաթիռներով տարհանվել է ավելի քան 117 հազար օտարերկրացի և վտանգված աֆղանստանցի:

Թալիբներն ավելի քան երկու շաբաթ առաջ են գրավել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: Միացյալ Նահանգները պետք է մինչև օգոստոսի 31-ն ավարտի ռազմական առաքելությունն Աֆղանստանի տարածքում:

XS
SM
MD
LG