Մատչելիության հղումներ

Բելառուսի Վերաքննիչ դատարանը որոշել է լուծարել լրագրողների ընկերակցությունը


Բելառուսի իշխանությունները հրահանգել են փակել երկրի ամենամեծ լրագրողական անկախ կազմակերպությունը. նախօրեին Վերաքննիչ դատարանը բավարարել է Արդարադատության նախարարության հայցը և որոշել լուծարել Բելառուսի լրագրողների ընկերակցությունը:

Պաշտոնապես որպես լուծարման պատճառ նշվում է, թե կազմակերպությունը չի ուղղել բացթողումները, որոնք արձանագրվել էին նախարարության կողմից` հունիսին իրականացված ստուգումների ընթացքում: Լրագրողական կառույցը ժխտում է այս պնդումները, բայց անկարող էր անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել, քանի որ գրասենյակները երկու ամիս է` կապարակնքված են` իրավապահների սկսած ստուգումներից հետո:

Ընկերակցությունը հիմնադրվել էր 1997-ին, և մինչ օրս հետևում էր խոսքի ազատության սահմանափակումներին ու մամուլի անկախությանը:

Լրագրողների ու իրավապաշտպան կառույցների հանդեպ բռնաճնշումները Բելառուսում սաստկացել են անցած տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնք զանգվածային ցույցերի և ընդվզումների պատճառ էին դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG