Մատչելիության հղումներ

Ամերիկյան զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից մեկին


Անօդաչու թռչող սարք, արխիվ

Ամերիկյան զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել «Իսլամական պետության» ահաբեկիչներից մեկին` զինված խմբավորման կողմից Քաբուլի օդանավակայանում օրեր առաջ իրականացված պայթյուններից հետո, որոնք ավելի քան 170 աֆղանցու և 13 ամերիկացի զինվորների կյանք էին խլել:

«Օդային գրոհով սպանվել է այդ հարձակման կազմակերպիչներից մեկը», - հայտարարել է Ամերիկայի Կենտրոնական հրամանատարությունը, մանրամասնելով, - «անօդաչու թռչող սարքը կիրառվել է Աֆղանստանի արևելյան Նանգահար նահանգում, խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օդանավակայանում իրականացված պայթյուններից հետո խոստացել էր վրեժխնդիր լինել: «Մենք կգտնենք ձեզ և կստիպենք վճարել կատարվածի համար», - հայտարարել էր նա ահաբեկչությունից ժամեր անց հրապարակված ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG