Մատչելիության հղումներ

Շալենբերգ. «Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եվրոպական իրականության մասը»


Ռուսաստանի և Ավստրիայի արտգործնախարարներ Սերգեյ լավրովը և Ալեքսանդր Շալենբերգը, Վիեննա, 25 օգոստոսի, 2021թ.
Ռուսաստանի և Ավստրիայի արտգործնախարարներ Սերգեյ լավրովը և Ալեքսանդր Շալենբերգը, Վիեննա, 25 օգոստոսի, 2021թ.

Վիեննայում տեղի են ունեցել Ռուսաստանի և Ավստրիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ալեքսանդր Շալենբերգի և Սերգեյ Լավրովի բանակցությունները:

Արտգործնախարարները հայտարարել են, որ երկու երկրները պարտավոր են շարունակել համագործակցությունը:

«Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եվրոպական իրականության մասը, նույնիսկ եթե մենք կանգնած են գետի տարբեր ափերին, մեր միջև կամուրջը չի քանդվի: Չի կարելի մոռանալ, որ Եվրոպական միությունը Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է»,- ասել է Շալենբերգը:

Նրա խոսքով, երկու պետությունների միջև հաստատված երկխոսությունը թույլ է տալիս քննարկել նաև այն հարցերը, որոնց շուրջ Վիեննան և Մոսկվան համաձայնություն չունեն:

«Մենք ցանկանում ենք Եվրոպական միության և այդ կառույցի առանձին երկրների հետ պահպանել գործնական հարաբերություններ՝ բացարձակ իրավահավասարության սկզբունքով և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Մենք ցանկանում ենք համաձայնության հասնել այն բնագավառներում, որտեղ ունենք փոխադարձ շահեր»,- ասել է Լավրովը:

Նա գոհունակությամբ նշել է, որ այս տարվա հոկտեմբերին տեղի կունենա ռուս-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG