Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները Վիետնամին աջակցություն է առաջարկում Չինաստանին հակազդելու հարցում


ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինը, Հանոյ, 25 օգոստոսի, 2021թ.

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Վիետնամին առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը Չինաստանի հարձակողական դիրքորոշմանը հակազդելու համար:

Հարիսը, մասնավորապես, ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է Վիետնամին օգնություն տրամադրել մի շարք ասպարեզներում, այդ թվում՝ Հարավչինական ծովում անվտանգությունը հզորացնելու հարցում, քանի որ Պեկինն այդ շրջանում մեծ հավակնություններ ունի և առավել ագրեսիվ կեցվածք է դրսևորում:

Քամալա Հարիսի փոխանցմամբ, ամերիկյան ռազմական նավատորմի նավերը կարող են ավելի հաճախ հայտնվել այդ շրջանում:

Հարիսը Հանոյում բանակցել է Վիետնամի նախագահ Նգուեն Հուան Ֆուկի, փոխնախագահ Վո Տի Ան Հուանի և վարչապետ Ֆամ Մին Չինի հետ:

Հարիսը և Վիետնամի ղեկավարները քննարկել են նաև այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններն, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի և կլիմայի փոփոխության դեմ պայքարը:

Քամալա Հարիսի Սինգապուր և Վիետնամ կատարած մեկշաբաթյա այցի նպատակն է հակազդել տարածաշրջանում տնտեսական և քաղաքական ազդեցությունն ամրապնդելու Չինաստանի փորձերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG