Մատչելիության հղումներ

Ճապոնիայում մեկնարկում են Պարալիմպիկ խաղերը


Ճապոնիայում այսօր մեկնարկում են Պարալիմպիկ խաղերը, որին կմասնակցեն 162 հավաքականների 4 հազար 400 մարզիկներ՝ վերստին ապացուցելով, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ սպորտում հաջողությունների հասնելու համար։

Խաղերը հանդիսավորապես կբացի Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, 68 հազար տեղանոց մարզադաշտը, սակայն, դատարկ կլինի՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Այս տարի Պարալիմպիկ խաղերի մասնակիցները կմրցեն 22 մարզաձևերում, առաջին անգամ դրանց ցանկում կլինեն նաև բադմինտոնն ու թեյքվոնդոն։

Հայաստանը Պարալիմպիկ խաղերում ներկայացնում է սայլակավոր պարաաթլետ Ստասիկ Նազարյանը: Նա կմրցի 100մ արագավազքում:

Մրցաշարը կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը՝ շաբաթներ առաջ անցկացված Ամառային օլիմիական խաղերի կանոններով՝ մարզադահլիճները հիմնականում կլինեն դատարկ, մարզիկներն էլ պետք է պարտադիր դիմակներ կրեն և ամեն օր կորոնավիրուսի թեստ հանձնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG