Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ երկրները սեպտեմբերին համատեղ հայտարարություն կտարածեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ


ՀԱՊԿ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, սեպտեմբերին համատեղ հայտարարություն կտարածեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է ռազմական կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Փաստաթղթի բովանդակությունը հայտնի չէ, հաղորդվում է միայն, որ հայտարարությունը կստորագրեն ՀԱՊԿ անդամ արտգործնախարարները։

Ավելի վաղ՝ այսօր, ՀԱՊԿ առաջնորդները Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էին անցկացրել Աֆղանստանի հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG