Մատչելիության հղումներ

Ուկրաինայում լրատվական կայք է արգելվել «ռուսամետ քարոզչության» համար


Ուկրաինա - Strana.ua կայքի խմբագիր Իգոր Հուժվան Կիևի դատարանում, հունիս, 2017թ.

Ուկրաինայում արգելվել է Strana.ua ազդեցիկ լրատվական կայքը՝ կապված դրա վտարանդի խմբագրի դեմ «ռուսամետ քարոզչության» համար սահմանված պատժամիջոցների հետ: Արգելքը սահմանվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երեկ ստորագրած հրամանագրով:

Strana.ua-ի խմբագիր Իգոր Հուժվան բնակվում է Ավստրիայում, Ուկրաինան լքել է 2018 թվականից, երբ երկրի Ազգային անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել նրա և նրա ղեկավարած ընկերությունների նկատմամբ:

Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը օգոստոսի 20-ին «ռուսամետ քարոզչություն» տարածող է հռչակել Հուժվային և տասնյակ այլ գործիչների:

Այդ գործիչների թվում է ուկրաինացի պատգամավոր Անդրեյ Դերկաչը, ում ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցների է ենթարկել մոտ մեկ տարի առաջ՝ մեղադրելով ռուսական գործակալ լինելու մեջ, ով փորձել է միջամտել Միացյալ Նահանգների ընտրություններին:

Դերկաչն ավելի վաղ հերքել է այդ մեղադրանքները և պնդել, որ իրեն հետապնդում են կոռուպցիայի մասին բարձրաձայնելու համար:

Պատժամիջոցները թիրախավորել են նաև բլոգերներ և քաղաքական գործիչներ Անատոլի Շարիյին և Օլգա Շարիյին, ովքեր մեղադրվում են ռուսամետ վիդեոբլոգ և կայք վարելու համար:

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովը հայտարարել է, որ այդ միջոցները կիրառվում են «տեղեկատվական տարածքը» պաշտպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG