Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում զորավարժությունների կմասնակցեն


Թուրք-ադրբեջանական զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանի բանակի զինծառայողները Թուրքիայում զորավարժությունների կմասնակցեն:

Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, «Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում ադրբեջանցի զինծառայողները ժամանել են Գելիբոլու:

«Մենք միասնական բռունցք ենք «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո», - նաև ասված է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Վերջին շրջանում երկու երկրները համատեղ զորավարժություններ են անցկացնում գրեթե ամեն ամիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG