Մատչելիության հղումներ

Էրդողան՝ «Թուրքիան Եվրոպա ուղևորվող միգրանտների պահեստ չէ»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդքողանը, արխիվ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, թե Աֆղանստանի միգրանտների ճակատագրով պետք է զբաղվի Եվրամիությունը, հավելելով, որ իր երկիրը չի ցանկանում դռները բացել Աֆղանստանից փախուստի դիմող ամբոխների առաջ:

«Թուրքիան չունի Եվրոպա ուղևորվող միգրանտների պահեստը դառնալու պարտավորություն և պատասխանատվություն: Մենք ամուր փակում ենք մեր սահմանները և հետ ենք ուղարկում ապօրինի միգրանտներին, թող նրանք որոշեն, թե ուր են գնալու», - ասել է Էրդողանը:

Վերջին շաբաթներին հազարավոր աֆղանստանցիներ արդեն տարբեր ճանապարհներով հատել են Թուրքիայի սահմանը:

Թուրքիայի ղեկավարը կառավարության նիստում ասել է, որ Անկարան պատրաստ է նպաստել Աֆղանստանում կայունության և խաղաղության ապահովմանը:

XS
SM
MD
LG