Մատչելիության հղումներ

Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներին անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, շեշտում է օմբուդսմենը


Ադրբեջանցի զինվորների ճամբար Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ճանապարհին, արխիվ

Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ, ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրությունում:

Շատ բնակիչներ ադրբջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից, ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված, ընդգծում է օմբուդսմենի գրասենյակը:

Արման Թաթոյանի գրասենյակը հրապարակել է նաև տեսանյութ, որում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էին իրականացրել Սյունիքի մարզ:

Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ, նշված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG