Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու միջնորդությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու միջնորդությունը: Գորիսի մյուս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի մասով որոշումը կհրապարակվի 10:30-ին:

Խոշոր չափերով յուրացումներ կատարելու համար մեղադրվող Գորիսի փոխքաղաքապետերը երեկ հենց քաղաքապետարանից էին ձերբակալվել, նրանցից բացի ձերբակալվել էին նաև Գորիսի համայնքապետարանի ևս երկու աշխատակիցներ։ Նրանցից Սուսսաննա Սարգսյանին դատարանն այսօր ազատ արձակեց՝ մերժելով կալանքի միջնորդությունը։

Ձերբակալվածները իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, ցուցմունքներ էլ չեն տվել։

Գորիսի փոխքաղաքապետերից Մենուա Հովսեփյանին նաև մեկ այլ մեղադրանք է առաջադրվել՝ ընտրական խախտումների հոդվածով, համաձայն որի նա Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական հավաքին 80 անձ է ապահովել։ Այս մասով մեղադրանքը կառուցվել է Գորիսի ձերբակալված քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված, Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանի նախկինում տված ցուցմունքի հիման վրա, ով ևս մեղադրվում է ընտրական հանցագործություններ կատարելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG