Մատչելիության հղումներ

Հայիթիում երկրաշարժից զոհվել է շուրջ 2 հազար մարդ


Հուժկու երկրաշարժի հետևանքները, Լե Կե, Հայիթի, 17-ը օգոստոսի, 2021թ.

Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2 հազարին: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքը:

Բնական աղետը վերապրածներից շատերը զրկված են պարենից, կացարաններից և բուժօգնությունից:

Երկրաշարժը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը Հայիթիի հարավ-արևմտյան շրջանում, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7,2 բալ: Երկրաշարժից բացի այդ շրջանի վրայով նաև անցել է Գրեյս անունով փոթորիկը, որի ծանր հետևանքները խոչընդոտում է փրկարարների աշխատանքը:

Ստորգետնյա ցնցումներից ավերվել է ավելի քան 37 հազար 300 տուն: Իշխանությունների ենթադրում են, որ փլատակներում մնացել են մարդիկ, հետևաբար, զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա: Առավելապես տուժել է Լե Կե ավանը:

Հայիթիում մեկ ամսով արտակարգ դրություն է սահմանվել: Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, մարդասիրական օգնություն են ուղարկում Հայիթի:

Հայիթիում վերջին բնական աղետներին նախորդել է նաև քաղաքական արհավիրք՝ հուլիսի 7-ին ահաբեկիչները սպանել են նախագահ Ժովենել Մոյսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG