Մատչելիության հղումներ

Լավրովը ռուսաստանյան բեռնափոխադրողներին կոչ է անում ուշադրություն դարձնել Ղարաբաղի տարանցիկ ներուժին


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բեռնափոխադրումներով զբաղվող ռուսաստանյան ընկերություններին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին:

«Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքի նկատմամբ, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ», - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը միաժամանակ կարևորել է, որ Ղարաբաղի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG