Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի սահմանին` Վարդենիսի հատվածում, այսօր համեմատաբար խաղաղ է


Արխիվ

Այսօր առավոտից Գեղարքունիքի սահմանին` Վարդենիսի հատվածում, համեմատաբար խաղաղ է: Կութ, Գեղամասար, Նորաբակ համայնքների ուղղությամբ առավոտից կրակոցներ չեն եղել:

Երեկ երեկոյից Գեղարքունիքի մարզի սահմանին սրվել էր իրավիճակը, ադրբեջանական կողմը կրակել էր Կութ համայնքի ուղղությամբ, նաև Նորաբակի հայկական դիրքերն էին թիրախում: Կութի սահմանին զոհվել էր ժամկետային զինծառայող, շարքային Արման Հակոբյանը:

Այսօր «Ազատությունն» այցելել է մարզ, եղել Վարդենիսի տարածաշրջանի գյուղերում. իրավիճակը համեմատաբար խաղաղ է: Հնարավոր չի եղել այցելել Կութ, այն փակ էր լրագրողների համար:

Սոթքի, Նորաբակի բնակիչների ներկայացմամբ` երեկ ժամը 18:00-ից հետո մինչև ուշ երեկո ադրբեջանական զինուժն ակտիվ կրակոցներ է արձակել, նաև խոշոր տրամաչափի զենքերից: Մարդիկ անհանգստություն ունեն անվտանգության հետ կապված, բացի դրանից, մայիսի 12-ից հայկական այս հատվածում տեղակայված ադրբեջանական զորքերը խնդիր են ստեղծել նաև մարդկանց ապրուստի համար:

Տես նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG