Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահմանային հատված, հանդիպել հայ և ռուս սահմանապահների հետ


Արձակուրդում գտնվող Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր եղել է Արարատի մարզում, ընտանիքի հետ այցելել է Փոքր Վեդի գյուղի հնագիտական պեղումների վայր։

Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն` այցի շրջանակներում դեսպանը եղել է նաև սահմանի առանձին հատվածներում, այդ թվում Երասխի, որտեղ հանդիպել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ։

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո՝ Ռուսաստանի նախագահի հետ խորհրդակցության ժամանակ, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ասել էր, որ ծառայությունը Հայաստանում լրացուցիչ 5 հենակետ է ավելացրել, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Երասխի հատվածում:

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում, Ադրբեջանի զինուժի դիպուկահարի կրակոցից սպանվել է Երասխի հատվածում ծառայություն իրականացնող 45-ամյա ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը։

XS
SM
MD
LG