Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Նախիջևան


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգեր, արխիվ

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանն այցելել է Նախիջևանի ինքնավար հանրապետություն, հանդիպել տեղի իշխանությունների հետ, քննարկել Վաշինգտոնի հետ համագործակցության ծրագրերը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Այցը տեղի է ունեցել Նախիջևանի և Հայաստանի սահմանին սրված իրավիճակի ֆոնին:

Երեկ, հիշեցնենք, սահմանի Երասխի հատվածում կրակոցներից մահացու վիրավորում է ստացել 46-ամյա ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը:

Պաշտոնական Բաքուն էլ նախօրեին կրկին պնդել է, թե հայկական կողմը Վեդիում տեղակայված դիրքերից կրակ է բացել Սադարակի շրջանի բնակավայրերի ուղղությամբ: «Զոհեր ու վիրավորներ չկան», - հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

XS
SM
MD
LG