Մատչելիության հղումներ

Նոր հրդեհներ Աթենքի մերձակայքում. տարհանել են ծայրամասային երկու թաղամասի բնակիչների


Նոր հրդեհներ են բռնկվել Հունաստանի մայրաքաղաքի մերձակայքում՝ ստիպելով տարհանել ծայրամասային երկու թաղամասի հարյուրավոր բնակիչների։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 70 հրշեջ, 25 հատուկ մեքենա, 6 ինքնաթիռ և երկու ուղղաթիռ․ հիմնական նպատակն է թույլ չտալ, որ կրակը Սունիոնի հնամենի ազգային պարկ հասնի։

Մերձակայքում գտնվող համայնքներից մեկի ղեկավարը հայտնել է, թե այս անգամ կրակը սկիզբ է առել աղբանոցը այրելու հետևանքով, ճգնաժամն ավելի են խորացրել վերջին օրերի ուժեղ քամիներն ու շոգը․ այս շաբաթ օդի ջերմաստիճանը Հունաստանում կրկին բարձրացել է՝ հասնելով ստվերում 40 աստիճանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG