Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ՌԴ դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան»-ի համակարգողի հետ, կքննարկի դեսպանատան անվտանգության հարցեր


Զամիր Քաբուլով

Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան» շարժման համակարգողի հետ՝ ռուսական դեսպանատան անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկելու։

«Կառավարական զորքերն արդեն լքել են մեզ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։

«Ռուսաստանը չի շտապի թալիբների իշխանությունը ճանաչելու հարցում»

Քաբուլովը միաժամանակ պնդել է, թե Ռուսաստանը չի շտապի թալիբների իշխանությունը ճանաչելու հարցում։ «Ամեն բան կախված է նրանց գործողություններից, մենք ուշադրությամբ կհետևենք նոր իշխանությունների քայլերին, և կանենք համապատասխան հետևություններ», - ասել է նախագահ Պուտինի հատուկ հանձնակատարը։

Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմամբ, «Թալիբան» շարժումը 2003 թվականին ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը Ռուսաստանում արգելված է։

XS
SM
MD
LG