Թուրքիայի հյուսիսում շարունակվող ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 59-ի, ևս 77 մարդ անհետ կորած է համարվում: Աղետի գոտի այցի ընթացքում այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ ջրհեղեղից առավել տուժած շրջանը Կաստամոնու գավառի Բոզքուրտ քաղաքն է, որտեղ ընդհանուր առմամբ 62 մարդ է անհետ կորած համարվում։
Սոյլուն հայտնել է նաև, որ աղետի գոտուց ընդհանուր առմամբ 2,5 հազար մարդ է տարհանվել։