Մատչելիության հղումներ

Քելբաջարում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու ադրբեջանցի զինվորական է զոհվել


Ադրբեջանցի զինծառայող, արխիվ
Ադրբեջանցի զինծառայող, արխիվ

«Քելբաջարում երկու ադրբեջանցի զինվորական է զոհվել», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ ԶՈւ լեյտենանտ Էլդար Հասանլին և պայմանագրային Անար Ջաֆարովը զոհվել են ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Ադրբեջանական աղբյուրները հավելյալ մանրամասներ չեն հաղորդում՝ նշելով միայն, որ զինվորականների մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG