Ադրբեջանում մեկնարկել են Զինված ուժերի հրետանային ստորաբաժանումների զորավարժությունները։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները, «դուրս գալով կենտրոնացման շրջաններ և կրակային դիրքեր զբաղեցնելով, մարտական հրաձգության վարժանքներ են իրականացնում»։
Զորավարժությունների անցկացման շրջանը, ինչպես նաև դրան մասնակցող զինծառայողների թվաքանակը Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում։