Մատչելիության հղումներ

Պենտագոն․ «Այս պահին Քաբուլին անմիջական վտանգ չի սպառնում»


Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քըրբին, 12-ը օգոստոսի, 2021թ.

Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության պնդմամբ՝ այս պահին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի անկման վտանգը մեծ չէ։ Այս մասին Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ ուրբաթ երեկոյան հայտարարեց Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քըրբին։

«Այս պահին Քաբուլն անմիջական վտանգի գոտում չէ։ Սակայն եթե դուք հետևեք թալիբների մարտավարությանը, ապա կտեսնեք, որ նրանք փորձում են մեկուսացնել Քաբուլը։ Թե ինչ քայլերի կդիմեն նրանք Քաբուլի շրջափակմանը հասնելուց հետո, կարծում եմ միայն թալիբները կարող են ասել։ [«Թալիբանի» զինյալները] գործում են նույն սցենարով ինչ նահանգային կենտրոնների պարագայում էր։ Նրանք սկզբում շրջափակում էին դրանք, որոշ դեպքերում [այդ քաղաքների պաշտպաններին] ստիպելով հանձնվել առանց մեծ արյունահեղության», -հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG