Մատչելիության հղումներ

Մեկնարկել են ռուս-չինական համատեղ զորավարժությունները


Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհե

Չինաստանի հյուսիսում գտնվող «Ցինտունսյա» զորավարժարանում մեկնարկել են համատեղ ռուս-չինական զորավարժությունները, որոնց ընթացքին այսօր հետևում էին երկու երկրների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վեյ Ֆենհեն։

«Փոխգործակցություն 2021» զորավարժություններին մասնակցում է շուրջ 10 հազար զինծառայող, 200 միավոր զրահատեխնիկա, 90 միավոր հրետանի և ավելի քան 100 ռազմական օդանավ և ուղղաթիռ։ Համատեղ զորավարժությունների ընթացքում Ռուսաստանի և Չինաստանի Զինված ուժերը կիրառում են նաև սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերը։

Զորավարժությունների սցենարի համաձայն, ռուսաստանցի և չինացի զինվորականները համատեղ հետախուզություն են իրականացնում, ինչպես նաև դեսանտային ստորաբաժանումների օժանդակությամբ պայքարում են ահաբեկիչների դեմ՝ «հող նախապատրաստելով հետագա հարձակման համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG