Մատչելիության հղումներ

Ձերբակալություններ Անկարայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո


Թուրքիա, արխիվ

Թուրքական ոստիկանությունն ավելի քան 70 մարդ է ձերբակալել Անկարայի Ալթընդաղ թաղամասում՝ օգոստոսի լույս 12-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Անկարայի հյուսիսային արվարձաններում, տեղացի թուրքերի և սիրիացի ներգաղթյալների միջև բախումները սկիզբ էին առել օգոստոսի 10-ին այստեղ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։

Երիտասարդների միջև ծագած վեճի ընթացքում մեկ թուրք երիտասարդ էր սպանվել, ևս մեկը վիրավորվել էր։

Միջադեպից հետո Ալթընդաղում բնակվող մի քանի հարյուր թուրքեր դուրս էին եկել փողոց՝ հարձակվելով սիրիացիներին պատկանող խանութների և սրճարանների վրա, հրկիզելով ավտոմեքենաները։

Միջազգային կառույցների տվյալներով՝ Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո ավելի քան 3 միլիոն 700 հազար սիրիացի է ապաստանել Թուրքիայի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG