Մատչելիության հղումներ

Վորոնեժում պայթյուն է տեղի ունեցել ավտոբուսում. մեկ մարդ զոհվել է, 18-ը վիրավոր են


Ռուսաստան - Քննիչները և քրեագետներն աշխատում են դեպքի վայրում, Վորոնեժ, 12-ը օգոստոսի, 2021թ.
Ռուսաստան - Քննիչները և քրեագետներն աշխատում են դեպքի վայրում, Վորոնեժ, 12-ը օգոստոսի, 2021թ.

Վորոնեժում երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել քաղաքային ավտոբուսում: Վերջին տվյալների համաձայն՝ 35 ուղևորներից 19-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածներից մեկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում, ևս երեքի վիճակը ծանր է:

Ավտոբուսի բեկորների վրա մնացած պայթուցիկ նյութն ուսումնասիրվում է:

Փոխադրող ընկերության ներկայացուցիչը РИА "Новости"-ին ասել է, որ ընկերության բոլոր մեքենաներն աշխատում են դիզելային վառելիքով: Իսկ ավտոբուսը պայթել է կանգառում, երբ ուղևորները մտնում էին մեքենա, և նախնական տեղեկությունները, թե պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսում տեղադրված գազի բալոնի պատճառով, ըստ ընկերության ներկայացուցչի՝ չի համապատասխանում իրականությանը:

Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել է, որ այսօրվանից հասարակական տրանսպորտի վարորդները կխնդրեն ուղևորներին ուշադրություն դարձնել ցանկացած անծանոթ առարկայի վրա:

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը դեպքի վայր է ուղարկել քննիչների և քրեագետների, քրեական գործ է հարուցվել անվտանգության կանոններին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG