Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ գիշերը հայկական ուժերը խախտել են հրադադարը


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե այս գիշեր հայկական ուժերը խախտել են հրադադարը Քելբաջարի ուղղությամբ` տարբեր տրամաչափի զենքերից կրակ բացելով դեպի Դեմիրչիդամ բնակավայրը. զոհեր ու վիրավորներ չկան։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը սահմանային իրավիճակի վերաբերյալ այսօր որևէ հաղորդագրություն դեռ չի տարածել։

Փոխարենը, Ղարաբաղի Պաշտպանության բանակն է հայտարարել, որ այս առավոտ Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ, կորուստներ չկան: Սա Արցախում նոյեմբերից հաստատված հրադադարի խախտման արդեն երկրորդ միջադեպն է անցած մեկ շաբաթվա մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG