Մատչելիության հղումներ

Բուլղարիայում կրկին պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ


Խորհրդարանական ընտրություններ Բուլղարիայում, 11-ը հուլիս, 2021թ.
Խորհրդարանական ընտրություններ Բուլղարիայում, 11-ը հուլիս, 2021թ.

Բուլղարիայի խորհրդարանական վերջին ընտրություններում մեծամասնություն ստացած՝ «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությանը չի հաջողվել ստանալ Ազգային ժողով անցած մյուս ուժերի աջակցությունը՝ նոր կառավարություն ձևավորելու հարցում։ Եվ քանի որ քաղաքական ուժը չուներ անհրաժեշտ թվով ձայներ՝ միանձնյա կաբինետ ձևավորելու համար, այսօր հայտարարել է՝ դադարեցնում են ջանքերն այս ուղղությամբ։ Սա նշանակում է, որ երկրում պետք է անցկացվեն կրկին արտահերթ ընտրություններ։

Այս սցենարը արդեն երկրորդ անգամ է կրկնվում՝ ապրիլին կայացած քվեարկությունից հետո ևս քաղաքական ուժերին չէր հաջողվել կառավարության հարցում համաձայնության գալ, արդյունքում հուլիսին նշանակվել էին նոր ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG