Մատչելիության հղումներ

Աֆղանստանի հարցով ԱՄՆ բանագնացը Կատարում հանդիպում է «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ


Կատար - Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը ժամանում է Դոհայի հյուրանոց՝ մասնակցելու բանակցություններին, 20-ը օգոստոսի, 2021թ.
Կատար - Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը ժամանում է Դոհայի հյուրանոց՝ մասնակցելու բանակցություններին, 20-ը օգոստոսի, 2021թ.

Աֆղանստանի հարցով Ամերիկայի հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադն այսօր մեկնել է Կատար՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման։

Բանակցությունների հիմնական նպատակն է հորդորել զինյալներին դադարեցնել հարձակումները և բանակցություններ սկսել Աֆղանստանի կառավարության հետ՝ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հարթելու համար։

Արդեն երրորդ ամիսն է՝ թալիբները լայնածավալ առաջխաղացման են գնում և իրենց վերահսկողության տակ առնում մի շարք բնակավայրեր, մինչ միջազգային ուժերը՝ ԱՄՆ առաջնորդությամբ, դուրս են գալիս Աֆղանստանից՝ 20 տարի շարունակված առաքելությունից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG