Մատչելիության հղումներ

Նոր նշանակումներ Հայաստանի զինված ուժերում


Նախագահ Արմեն Սարգսյանն, ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկություններն, այսօր հրամանագրեր է ստորագրել։

Ըստ այդմ, Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արայիկ Հարությունյանն՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Վահրամ Գրիգորյանը։

Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG