Արցախում օգոստոսի 7-ին կատարվել է 30 թեստավորում, որի արդյունքում հաստատավել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք։
Արցախի առողջապանության նախարարությունը հայտնում է, որ COVID-19-ից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 հազար 615 քաղաքացու հետազոտություն, որից 983-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։