Մատչելիության հղումներ

Թուրքական Aksungur հարվածային դրոնը օդում կարող է մնալ հազար ժամից ավելի


Թուրքական արտադրության անօդաչու թռչող սարք Սիրիայում, արխիվ
Թուրքական արտադրության անօդաչու թռչող սարք Սիրիայում, արխիվ

Turkish Aerospace Industries ընկերության կողմից մշակված Aksungur հետախուզա-հարվածային անօդաչու թռչող սարքի թռիչքը գերազանցել է հազար ժամը։

ANKA դրոնի հիման վրա նոր սարքը մշակվել է մեկուկես տարվա ընթացքում։ Արբանյակային կապի շնորհիվ այն օժտված է գործողությունների լայն հնարավորություններով, մասնավորապես կարող է գործել տեսանելիության սահմաններից դուրս։

Aksungur-ն ընդգրկված է Թուրքիայի զինված ուժերի սպառազինություններում և օգտագործվում է ինչպես հետախուզական, այնպես էլ ռազմական հարձակումների նպատակով։

Aksungur-ի առաջին թռիչքը իրականացվել է 2019 թվականին, իսկ հարվածային հնարավորությունների կիրառումը սկսվել է 2021 թվականի երկրորդ եռամսյակից, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG