Մատչելիության հղումներ

Ռուսական գերձայնային ռմբակոծիչները մասնակցել են Ուզբեկստանի հետ անցկացվող զորավարժություններին


Ռուսական Ту-22М3 ռմբակոծիչները Սիրիայի «Հմեյմիմ» ռազմակայանում, արխիվ
Ռուսական Ту-22М3 ռմբակոծիչները Սիրիայի «Հմեյմիմ» ռազմակայանում, արխիվ

Ռուսական գերձայնային Ту-22М3 ռմբակոծիչները մասնակցել են Ուզբեկստանի հետ անցկացվող զորավարժություններին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հրապարակել է չորս ռմբակոծիչների թռիչքները, հայտնելով, որ մշակվել են պայմանական գրոհայինների քողարկված ճամբարների խմբակային ռմբահարումներ։

Աֆղանստանի սահմանի մոտ ռուս-ուզբեկական համատեղ զորավարժությունների ակտիվ փուլն ավարտվել է, հիմա նրանք միանում են հարևան Տաջիկստանում շարունակվող զորավարժություններին։

Ամերիկյան և միջազգային ուժերի Աֆղանստանից դուրս գալուն զուգահեռ՝ «Թալիբան» շարժման զինյալները գրավել են երկրի մի մասը։ Հյուսիսում նրանք վերահսկում են Կենտրոնական Ասիայի երկրների հետ սահմանային հատվածների մեծ մասը։ Թալիբների գրոհներից աֆղանական բանակի հարյուրավոր զինծառայողներ փախել էին Տաջիկստան։

Հարավում թալիբները վերահսկում են Պակիստանի հետ սահմային անցակետը։ Այստեղ կուտակված հարյուրավոր մարդիկ Reuters-ին այսօր ասել են, թե մի քանի օր է սպասում են սահմանի բացմանը, մնացել են առանց ջրի ու սննդի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG