Մատչելիության հղումներ

Աֆղանստանում հուղարկավորվեց թալիբների կողմից սպանված պաշտոնյան


Աֆղանստան - Ավտոմեքենան, որում սպանվել է կառավարության մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դավա Խան Մենապալը, Քաբուլ, 6-ը օգոստոսի, 2021թ.
Աֆղանստան - Ավտոմեքենան, որում սպանվել է կառավարության մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դավա Խան Մենապալը, Քաբուլ, 6-ը օգոստոսի, 2021թ.

Աֆղանստանի կառավարության պաշտոնյաներն այսօր մասնակցել են կառավարության մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դավա Խան Մենապալի հուղարկավորությանը։ Նա նախօրեին սպանվել է թալիբ զինյալների հարձակման հետևանքով։

«Թալիբան» շարժման մամուլի խոսնակը հայտարարել է, թե Մենապալը պատժվել է իր գործողությունների համար։ Մոջահեդները հատուկ գործողություն են իրականացրել՝ սպանելով նրան։

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին խոստացել է հայտնաբերել և պատժել Մենապալին սպանողներին։

«Բոլորը թող իմանան, որ մենք սարի պես կանգնած ենք։ Թշնամու կողերը կջարդվեն, որովհետև նրանք չարությունից բացի ոչինչ չունեն։ Մենք կպաշտպանենք Աֆղանստանի մարդկային դեմքը, կյանքն ու պատիվը, և դա մեր կամքն է», - հայտարարել է Ղանին։

Աֆղանստանում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը դատապարտել է Դավա Խան Մենապալի վրա թալիբների հարձակումը՝ այն գնահատելով նաև որպես հարձակում մարդու իրավունքների և ազատ խոսքի դեմ։

Անցած տարիների ընացքում «Թալիբան» շարժման զինյալները տասնյակ ակտիվիստների, լրագրողների, դատավորների, պաշտոնյաների են սպանել, որոնք կողմ էին Աֆղանստանում լիբերալ մահմեդական կարգերի հաստատմանը։

XS
SM
MD
LG