Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետը


Բուլղարիայի վարչապետ Ստեֆան Յանև, արխիվ

Բուլղարիայի վարչապետ Ստեֆան Յանևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Ցանկանում եմ օգտվել այս առիթից՝ ընդգծելու Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության, մշակութային և հոգևոր կապերի վրա: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների հետագա ընթացքը կնպաստեն երկրի բարօրությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանի կայունությանը: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կշարունակի հանձնառու լինել՝ կառուցելու ժողովրդավար Հայաստան՝ ի շահ հայ ժողովրդի»:

Բուլղարիայի կառավարության ղեկավարը ողջունում է Եվրամիության հետ մոտ հարաբերությունները պահպանելու Հայաստանի քաղաքականությունը և համոզմունք հայտնում, որ ի դեմս Բուլղարիայի՝ հայկական կողմն ունենալու է վստահելի, լավ գործընկեր և բարեկամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG