Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքում, մասնավորապես՝ Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 11:40-ից 12-ը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, պնդում է, թե հայկական Զինված ուժերն են երեկ երեկոյան և գիշերը Արարատի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերից գնդակոծել ադրբեջանական դիրքերը Նախիջևանում ու Քելբաջարում, զոհեր և վիրավորներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG