Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնու եղբայրը մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել


Օլեգ Նավալնին, արխիվ

Մոսկվայի դատարանը Օլեգ Նավալնուն դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ սահմանելով նաև մեկ տարվա փորձաշրջան։ Նա ընդդիմադիր հայտնի գործիչ Ալեքսեյ Նավալնու եղբայրն է։

Իրավապահները Օլեգ Նավալնուն դատապարտել են այսպես կոչված «սանիտարական գործով»։

Անցած հունվարին Ռուսաստանում բազմամարդ ակցիաներ էին տեղի ունենում ի պաշտպանության բանտարկված ընդդիմադիր գործչի։ Դատախազության վարկածով նրա աջակիցները մարդկանց կոչ անելով դուրս գալ փողոցներ՝ կորոնավիրուսի տարածման վտանգներ են ստեղծել։ «Սանիտարական գործով» Օլեգ Նավալնուց բացի, մինչ այժմ ևս երեք մարդ էր դատապարտվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG