Մատչելիության հղումներ

Ջաբրայիլի դիրքային հատվածից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն


Ջաբրայիլի և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջաբրայիլի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նրա ինքնությունը կհաստատվի Հայաստանում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG